Դիարբեքիրում ոստիկանության վրա հարձակման հետևանքով ոստիկան է վիրավորվել
Թուրքիա
Դիարբեքիրի Քայափընար գավառում անհայտ դիմակավոր անձինք ինքնաշեն պայթուցիկով հարձակվել են ոստիկանական կենտրոնի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Հարձակման հետևանքով ոստիկանական կենտրոնում հերթապահող մի ոստիկան ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Հարձակում գործած անձանց հայտնաբերելու նպատակով Թուրքիայի իրավապահ մարմիններն այդ շրջանում լայնածավալ գործողություններ են սկսել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)