Թուրքիայում 22 օրում հարյուր մարդ ջրահեղձ է եղել
Թուրքիա
Վերջին երեք շաբաթների ընթացքում Թուրքիայում աճել է ծովում, ջրային ավազաններում, գետերում խեղդվողների թիվը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, հուլիսի 14-ից մինչև օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում 100 մարդ է խեղդվել:
Խեղդվելու ամենաշատ դեպքերը տեղի են ունեցել մուսուլմանական Ռամադան տոնի հետ կապված արձակուրդների օրերին' հուլիսի 20-22-ին: Այդ օրերին գրանցվել է մարդկանց ջրում խեղդվելու 25 դեպք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)