«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանը Կենտրոնում մեծամասնականով առաջադրված թեկնածուների օգտին փորձում է քվեներ ապահովել
Հայկական Մամուլ
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Կենտրոնում մեծամասնականով առաջադրված թեկնածուների օգտին փորձում է քվեներ ապահովել՝ իր ընտրազանգվածին նրանց ուղղությամբ կողմնորոշելով: Թերթի տեղեկություններով, օրեր առաջ, Մայրության օրվա՝ ապրիլի 7-ի առիթով Բեգլարյանը «Ջոս» ռեստորան է հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական, բուժական և այլ հաստատությունների ներկայացուցիչներին և խնջույք կազմակերպել: Ներկա են գտնվել նաև Կենտրոնի պատգամավորության թեկնածուներ Ռուբեն Սադոյանը և Գարեգին Նուշիկյանը: Ներկաներն ավելի շատ տպավորվել են ոչ թե թեկնածուների, այլ Բեգլարյանի՝ քաղաքապետին վայել պահվածքով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ