Ուորեն Բաֆեթի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ
ԱՄՆ
Ներդրող Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ իր մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, հաղորդում է Associated Press–ը։
Բաֆեթի կողմից իր գլխավորած Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի բաժնետերերին ապրիլի 17–ին ուղարկված բաց նամակում հայտնել է, որ հիվանդությունն ախտորոշվել է զարգացման վաղ փուլում։ 81-ամյա Բաֆեթը հայտնել է, որ հիվանդությունն իր առողջական վիճակին վտանգ սպառնալուց շատ հեռու է, նույնիսկ չի սպառնում նրա կենասկան ուժի անկայունությանը։
Երկամսյա բուժման կուրսերը, այդ թվում ճառագայթաբուժությունը Բաֆեթը կանցնի հուլիսի կեսին։ Այդ ընթացքում Berkshire Hathaway–ի ղեկավարը ստիպված կլինի հրաժարվել մի շարք գործուղումներից։
Բաֆեթի մոտ շագանակագեղձի քաղցկեղն ախտորոշվել է ապրիլի 11-ին պրոֆիլակտիկ հետազոտության ժամանակ։
Ուորեն Բաֆեթը ամերիկացի հայտնի գործարար է, որը մասնագիտացած է ներդրումների ոլորտում։ Նրա անունը տարիների ընթացքում ընդգրկված է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Բաֆեթն ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)