Կառավարությունն օգնեց զոհվածների հարազատներին
Հայաստան
Հոկտեմբերի 2–ին Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքը, մեծ նյութական վնաս պատճառելուց բացի՝ նաև հինգ մարդու կյանք խլեց։
Ավելի քան մեկ ամիս անց զոհվածների ընտանիքները ՀՀ կառավարությունից ստացան մեկական միլիոն դրամ։ Մեխակ և Արմեն Սորսումատյանների ընտանիքներն իրենց հատկացված գումարն ստացան ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչներից՝ ԱԻ փոխնախարար Ռ. Տիգրանյանի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ M6 միջպետական մայրուղու Վանաձոր–Բագրատաշեն հատվածում մոտ 300 մետր երկարությամբ փլուզման ժամանակ (որից մոտ 130 մետրն առավել վտանգավոր էր) ճանապարհին էր սահել մոտ 15 մետր բարձրությամբ հողազանգված՝ իր տակ թաղելով բազմաթիվ մեքենաներ։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի