Թուրքիան ուժեղացրել է հսկողությունը նավթատարերի և գազատարերի նկատմամբ
Թուրքիա
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից վերջին օրերի ընթացքում հաճախակի դարձած հարձակումների հետևանքով երկրի իշխանությունները որոշում են կայացրել ուժեղացնել հսկողությունը գազատարների և նավթատարների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Օրերս պայթեցվել էին Քիրքուք-Յումուրթալըք նավթատար խողովակաշարը, որով իրաքյան նավթը հոսում է Թուրքիա, Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգում Մասիսի ստորոտով Իրանից Թուրքիա գազ փոխադրող խողովակաշարը, այնուհետև նաև Բաքու-Թբիլիսի-Կարս-Էրզրում գազատարի՝ թուրքական Սարիղամիշ գավառով անցնող հատվածը: Թուրքական իշխանությունները բոլոր պայթյունների համար մեղավոր էին հայտարարել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալներին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)