Անկարայի դատախազությունը մերժել է Դեմիրթաշի հայցն ընդդեմ Էրդողանի
Թուրքիա
Անկարայի հանրապետական դատախազությունը, ուսումնասիրելով քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հայցն ընդդեմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի, վարույթ չընդունելու մասին որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեմիրթաշի փաստաբան Սինեմ Չոշքունը հուլիսի 31-ին հայց էր ներկայացրել հանրապետական դատախազություն ընդդեմ երկրի նախագահի և վարչապետի: Քրդական կուսակցության առաջնորդը երկրի ղեկավարների դեմ հայց էր ներկայացրել «դատարանի անկախության վրա ազդելու և այն ուղղորդելու» հիմնավորմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)