«Ժառանգությունը» գնում է ՕԵԿ-ի ճանապարհով. Գոհար Վեզիրյան
Հասարակություն
«Ժառանգություն» խմբակցության անդամ, թիվ 12 ընտրատարածքում առաջադրված Անահիտ Բախշյանի խոսքով՝ «Ժառանգությունը» երբեք իշխող կուսակցության հետ կոալիցիա չի կազմի: Լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, թե «Ժառանգությունը» երբեք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին չի սատարելու:
«Ինչպե՞ս կարող ենք կոալիցիա կազմել: Մենք ունենք նախագահի մեր թեկնածուն»,- նշեց Բախշյանը:
Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված լրագրող Գոհար Վեզիրյանի այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե ազատ և արդար ընտրությունների անցկացման դեպքում պատրաստ են համագործակցել ՀՀԿ-ի հետ, Անահիտ Բախշյանը հայտարարեց, թե նման բան չի եղել:
Գոհար Վեզիրյանը «Ժառանգությանը» մեղադրեց «Օրինաց երկիր» կուսակցության ճանապարհով գնալու համար:
«Արթուր Բաղդասարյանը 2008-ին ներկայացավ որպես ընդդիմադիր, լուրջ ձայներ հավաքեց, վերջում կանգնեց Սերժ Սարգսյանի կողքին: Նույն ճանապարհով գնում է «Ժառանգությունը»: Եթե ռադիկալ քարոզչություն չի տանում իշխող կուսակցության դեմ, «Ժառանգությունը» կոալիցիա կկազմի ու կվերջանա: Դա հատուկ է «Ժառանգության գործելակերպին»,- նշեց Գոհար Վեզիրյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը