PKK-ի զինյալները հինգ բեռնատար են այրել
Մերձավոր Արևելք
Թուրքիայի Աղրը (Արարատ) շրջանի Դողուբայազեթ (Բայազետ) և Վանի Չալդըրան գավառները կապող ճանապարհահատվածին երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կանգնեցրել են 5 բեռնատար մեքենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղ եկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Բեռնատարների վարորդներին իջեցնելուց հետո զինյալներն այրել են ավտոմեքենաները: Դեպքի վայրում թուրք իրավապահ մարմինները քուրդ մարտիկների դեմ հատուկ գործողություններ են սկսել, որոնք դեռ շարունակվում են:
Օգոստոսի 7-ի առավոտյան Վանի Չալդըրան գավառում գրանցվել էր մեկ այլ միջադեպ ևս: Անհայտ անձինք հարձակվել էին Իրանից ժամանած ուղևորափոխադրող ավտոբուսի վրա: Հարձակման հետևանքով 4 ուղևոր վիրավորվել էր: Նրանք անմիջապես հոսպիտալացվել էին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան