Զոլյանը պատրաստվում է Աշոտյանին պատասխանել «սրի դեմ՝ գրիչ» սկզբունքով
Հասարակություն
Այսօր Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ուսանողներն իրենց դժգոհությունն են արտահայտել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ նախօրեին ստորագրած հրամանի կապակցությամբ, որով համալսարանի ռեկտոր Ս. Զոլյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Ուսանողներն առավոտյան չեն գնացել դասի՝ հավաքվելով համալսարանի բակում, հայտնում են Լուրեր.com-ի աղբյուրները։
Ուսանողների մոտ է իջել ռեկտոր Ս. Զոլյանը և նրանց առաջարկել բարձրանալ դահլիճ։ Դահլիճում Զոլյանն ուսանողներին ասել է, որ չի պատրաստվում թողնել պաշտոնը։ Նա ասել է, որ քաջատեղյակ է օրենքներից և հայտնել, որ նախարար Աշոտյանի հրամանն ապօրինի է։
Զոլյանն ուսանողներին նաև ասելէ, որ իրենք այս ապօրինությանը պետք է պատասխանեն ոչ թե օրինախախտների լեզվով, այլ՝ Պարույր Սևակի հայտնի խոսքերին համահունչ՝ «սրի դեմ՝ գրիչ»։ Վերջում Զոլյանը ուսանողներին հորդորել է բաց չթողնել դասերը։
Ուսանողները բուռն ծափահարություններով են արձագանքել ռեկտորի հայտարարություններին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը