Դեմիրթաշը PKK-ին և կառավարությանը զենքերը վայր դնելու կոչ է արել
Թուրքիա
Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը կոչ է արել երկրում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին զենքերը վայր դնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:
«Խաղաղության հանրահավաքին» մասնակցելու նպատակով Վան մեկնած Դեմիրթաշը համոզմունք է հայտնել, որ զենքերը երկկողմանի պետք է լռեցվեն: «Այսօր ձայն եմ տալիս երկու կողմերին էլ: PKK-ն անմիջապես պետք է ձեռքը հեռու տանի ձգանից, իսկ կառավարությունն անհապաղ պետք է հայտարարի, որ պատրաստ է երկխոսության»,- նշել է քրդական կուսակցության առաջնորդը: Նա ընդգծել է, որ խաղաղությանն ուղղված քայլերը պետք է արվեն հենց այս շաբաթ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)