Քրդերը Ջիզրեում թուրք ոստիկանի են սպանել
Թուրքիա
Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հերթական գործողությունը Թուրքիայում առանց զոհերի չի վերջացել: Այս անգամ քուրդ զինյալները գործողություններ են իրականացրել Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալու թյունը:
Ականանետով ոստիկանական զրահամեքենայի վրա արձակված կրակոցի հետևանքով մահացել է 22-ամյա ոստիկան Սային Հուսեյն Փարչան, ով ծառայության էր անցել 15 օր առաջ: Եվս երեք ոստիկան հարձակման հետևանքով վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)