«Ավատար»-ի երկրպագուները ֆիլմի շարունակությանը պետք է սպասեն ևս 3 տարի
Աշխարհ
Համաշխարհային հռչակ ձեռք բերած «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանումները հետաձգվել են: Այս մասին են հաղորդել «Ավատար 2»-ի պրոդյուսերները` նշելով, որ այն կինովարձույթում կհայտնվի 2015-ից ոչ շուտ: Ավելի վաղ ամերիկյան մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Ավատար 2»-ը կինոթատրոններում կցուցադրվի 2014-ին:
«Մենք դեռևս չենք կարող կոնկրետ ժամկետների մասին խոսել, սակայն հավանական չէ, որ ֆիլմը պատրաստ կլինի մինչև 2014 թվականը»,- նշել է ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուն (Jon Landau)` ավելացնելով, որ ցուցադրությունը պետք է պայմանավորված լինի ֆիլմով, այլ ոչ թե հակառակը:
Հայտնի է, որ նոր «Ավատար»-ում ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը (James Cameron) կինոդիտողներին ծանոթացնելու է Պանդորայի օվկիանոսների հետ, որը պահանջում է հատուկ տեխնոլոգիաների կիրառում: Պրոդյուսերների խոսքերով` «Ավատար 2»-ի ցուցադրությունից կարճ ժամանակ անց կինովարձույթում կհայտնվի նաև «Ավատար 3»-ը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ