Թուրքիայում մեկ ամսում ահաբեկչությանը զոհ է գնացել 24 իրավապահ
Թուրքիա
Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) գործողությունների հետևանքով երկրում վերջին 32 օրվա ընթացքում զոհվել է իրավապահ մարմինների 24 աշխատակից' ոստիկաններ, զինվորներ ու քորուջուներ (թուրքական գյուղերի անվտանգության աշխատակիցներ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Իրավապահ մարմինների աշխատակիցներից բացի զոհվել են նաև 11 մարդ, իսկ 104-ը վիրավորվել են: Այս ընթացքում իրականացված գործողությունների հետևանքով բերման է ենթարկվել 600 մարդ, որոնցից 314-ը կալանավորվել են:
Ահաբեկիչներն այրել են 100-ից ավել ավտոմեքենա: 12 ահաբեկիչ սպանվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)