Դավութօղլուն անակնկալ այցելել է թուրք-սիրիական սահման
Թուրքիա
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Նեջդեթ Օզելն անակնկալ կերպով այցելել են թուրք-սիրիական սահման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Դավութօղլուն և Օզելը եղել են Էլբեյլի գավառում և այցելել են այն սահմանային անցակետ, որտեղի զինծառայող Մեհմեթ Յալչին Նանեն «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական խմբավորման հետ բախման հետևանքով զոհվել էր:
Սահմանային անցակետում տարբեր հանդիպումներ ունենալուց և տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո Դավութօղլուն և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հեռացել են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)