Google-ը ներկայացրել է նոր ակնոց-սմարթֆոն
Աշխարհ
Google-ի նորույթը` Project Glass ակնոցները, որոնք ունեն նաև սմարթֆոնի գործառույթներ, կարող են հեղափոխություն առաջացնել աքսեսուարների շուկայում:
Ամերիկյան մամուլի փոխացմամբ` Google X լաբորատորիայի մասնագետներից 2 տարի է պահանջվել Project Glass-ը կյանքի կոչելու համար: Սակայն, ինչպես հաղորդում է CNN-ը, նախագիծը հեռու է ավարտուն աշխատանք համարվելուց: Ակնոց-սմարթֆոնի ցուցանմուշի շնորհանդեսի միջոցառման լուսանկարներից կարելի է դատել, որ այն բավականին նորաոճ տեսք ունի, չնայած որոշ սպառողների կարծիքով սարքը ներկայացնող աղջիկը կիբորգի տեսք է ունեցել:
Սարքը կառավարելու համար բավական է լինելու գլխի մի շարժումը կամ ձայնային հրահանգները: Նախագծի հեղինակները շեշտել են, որ դրա միջոցով հնարավոր է լինելու զանգել, հաղորդագրություններ ուղարկել, օգտվել համացանցից, երաժշտություն լսել և նույնիսկ տեսազանգեր կատարել: Չնայած սարքի նմուշի շնորհանդեսին` Google-ը դեռևս չի նշել սարքի կոմերցիոն նմուշների թողարկման կոնկրետ ժամկետները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ