Ստամբուլում ահաբեկիչները ոստիկանության կենտրոնի վրա են հարձակվել
Թուրքիա
Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել ոստիկանական կենտրոնի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ահաբեկիչները ռումբ են կիրառել եռահարկ ոստիկանական շենքի վրա հարձակման ժամանակ, ինչի հետևանքով շինության մի մասում հրդեհ է բռնկվել, որն էլ շինության մասնակի փլուզման պատճառ է դարձել: Ահաբեկչության հետևանքով վիրավորվել է 5 ոստիկան և 2 քաղաքացի, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ վնասներ են կրել նաև շենքի հարակից տարածքում գտնվող ավտոմեքենաները և այլ շինությունները:
Թուրքական իրավապահ մարմինները գործողություններ են սկսել մեղավորներին հայտնաբերելու նպատակով: Սակայն թուրք ոստիկանների՝ ահաբեկչության վայրում տարվող գործողությունների ժամանակ՝ ահաբեկչությունից ժամեր անց, անհայտ անձինք կրկին կրակ են բացել տեղում աշխատող իրավապահների վրա: Ոստիկանությունը արձագանքելով պատասխան կրակոցներ է հնչեցրել: Կողմերի միջև կրակահերթը որոշակի ընդմիջումերով շարունակվել է: Իրավապահ մարմինները, զրահամամեքենաներով մտնելով փողոցներ, գործողություն են սկսել ահաբեկիչներին բռնելու նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)