Անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի վրա
Թուրքիա
Անհայտ անձինք կրակ են բացել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը: Հարձակման հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել: Հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցների արձակած պատասխան կրակոցից հետո ահաբեկիչները փախել են:
Հաղորդվում է, որ նրանցից մեկը կին է եղել: Կան տեղեկություններ այն մասին, որ փախուստի դիմած հարձակվողներից մեկը պատսպարվել է տներից մեկում: Ոստիկանությունն աշխատանքներ է տանում համոզելու նրան տանից դուրս գալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)