Նյու Յորքի ոստիկանությունն այսուհետ մարմնավաճառներից պահպանակներ չի առգրավի
ԱՄՆ
Դեմոկրատ սենատոր Վելմանետ Մոնտգոմերին օրինագիծ է առաջարկել, ըստ որի Նյու Յորքի ոստիկանությանն արգելվում է մարմնավաճառության մեջ մեղադրվող կանանցից առգրավել պահպանակները, հաղորդում է BBC–ն։
Ոստիկանությունը պարբերաբար նման միջոցների է գնում, որպեսզի առգրավված պահպանակները որպես իրեղեն ապացույց դատարանում օգտագործի մարմնավաճառության մեջ մեղադրվող կանանց նկատմամբ։ Սենատոր Մոնտգոմերին արգելել է նման պրակտիկան։ Այդ օրենսդրական նախաձեռնության վրա աշխատանքներ են տարել նաև իրավապաշտպանները։ Նրանք պնդում են, որ պահպանակների բռնագրամվումը հանգեցնում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածմանը, քանի որ կանայք պարզապես չեն օգտագործում հակաբեղմնավորիչներ՝ վախենալով մարմնավաճառության մեջ կասկածվելուց։
Պահպանակները ՁԻԱՀ–ի դեմ պայքարի շրջանակներում Նյու Յորքում անճար են տրամադրվում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)