Ընտրակաշառքի փաստեր բացակայում են. Արտակ Զաքարյան
Հասարակություն
«Մենք ունենք կայուն ընտրազանգված և նրանց շեղելը դժվար է», - այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը:
ՀՀԿ_ական պատգամավորը իր խոսքում նշեց, որ իրենք ունեն բազմաթիվ ծրագրեր՝ կապված կրթության, քաղաքաշինութան, զիված ուժերի համակարգերի հետ և հավելեց. «Մենք կկարողանանք մեր ծրագիրը ներկայացնել համեմատության մեջ և հույս ունենք, որ մայիսի 6-ի ընտրություններում ՀՀԿ-ն առաջինը կլինի»:
Լրագրողի այն հարցին, թե ինչու տասը տարի առաջ չէին բարձրաձայնում այս խնդիրները, պարոն Զաքարյանը պատասխանեց. «Տասը տարի առաջ մենք չունեինք այն պետական համակարգը, ժողովրդավարական ինստիտուտները, որ ունենք այսօր: Ուստի այն ժամանակ այդ խնդիրների մասին խոսելը կլիներ անիրական»:
Լրագրողներին հետաքրքրեց նաև, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ-ական պատգամավորը այն խոսակցությունները, որ ՀՀԿ-ն ինչպես նաև այլ կուսակցություններ, ընտրակաշառք են բաժանում: Պատգամավորը ցանկացավ խոսել փաստերով և նկատեց, որ այս դեպքում դրանք բացակայում են:
Այն հարցին, թե ՀՀԿ-ն որ կուսակցությանն է համարում իր արժանի մրցակիցը, Ա. Զաքարյանը պատասխանեց. «Բոլորն էլ արժանի մրցակիցներ են, սակայն այլ հարց է, թե մրցակցությունը որ հարթության վրա է: Նրանք ապագայի մրցակիցներ են»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը