Գիտնականները խորհուրդ չեն տալիս «հետաձգել» հղիությունը
Աշխարհ
Յելյան համալսարանի գիտնականների կարծիքով` կանայք չպետք է հետաձգեն հղիությունը` հույսները դնելով ժամանակակից վերարտադրողական բժշկության վրա:
Յելյան համալսարանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Պասկուալե Պատրիցիոյի (Pasquale Patrizio) խոսքերով` ժամանակակից կանանց մեծամասնությունն ուղղակի չի պատկերացնում ուշ հղիության հետևանքները: «Կանանց մոտ սխալ պատկերացումներ են ձևավորվում սեփական օրգանիզմի մասին: Նրանցից շատերը չգիտեն նույնիսկ` ինչ վտանգներ կան 40 տարեկանից հետո մայր դառնալու առումով: Կանայք պետք է օբյեկտիվ տեղեկատվություն ստանան ուշ հղիության և ժամանակակից բժշկության սահմանափակ հնարավորությունների մասին»,- նշել է Պատրիցիոն:
Վերարտադրողական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող կազմակերպության (SART) տվյալներով` 2003-ից 2009 թվականներն ընկած ժամանակաշրջանի ընթացքում արհեստական բեղմնավորման դեպքերի թիվն ընդհանուր առմամբ աճել է 9 տոկոսով, հայտնում է gazeta.ru-ն: Սակայն, միևնույն ժամանակ, հետազոտությունը պարզել է, որ արհեստական բեղմնավորման եղանակին դիմած կանանց ընդամենը 9 տոկոսն է մայրանում, ինչը բավականին վատ ցուցանիշ է` հաշվի առնելով դիմորդների մեծ թիվը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ