Անահիտ Բախշյանը դրամական պարգև է խոստանում ընտրակաշառք արձանագրողներին
Հասարակություն
«Լուրջ պարգև եմ խոսոստանում այն լուսանկարի համար, որտեղ պատկերված կլինի կաշառք տվողը, կաշառք վերցնողը»: Հեռախոսային դրվագ, փաստ ներկայացնողի հետ կպայմանավորվեմ: Պատրաստ եմ տալ պարգևը փոքրիկ դրվագի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանալ ասաց թիվ 12 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության դեկնածու Անահիտ Բախշյանը:
Խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, պատգամավորության թեկնածուն տեղեկացրեց, որ լուրջ խախտումներ չեն արձանագրել, բացի այն, որ ազգային անվտանգության աշխատողներն իրենց հետևում են մարզային այցելությունների ընթացքում: Որպես դրական փոփոխությունը Բախշյանը նշեց հեռուստատեսային հավասար լուսաբանման առկայությունը: Խոսելով այլ կուսակցությունների մասին, նշեց. «Բոլորը խոսումեն այն մասին, որ ընտրակաշառք են պատրաստվում բաժանել: Դռնեդուռ մտնում են, ցուցակագրում, խոստումենր են տալիս: Գյուղերում ԲՀԿ-ն պարարտանյութ է բաժանում, ՕԵԿ-ն էլ շարունակում է մուրաբաներ բաժանել: Դդումի մուրաբայով ժողովրդին տարավ քարոզարշավի Մեծամորում»:
Անդրադառնալով ընտրությունների վերահսկման միասնական շտաբին՝ Բախշյանը նշեց, թե ՀԱԿ-ի ու «Ժառանգության» միջև հակամարտություն չկա, իսկ ԲՀԿ-ի մասին ասաց, թե ԲՀԿ-ն ամեն ինչով նպաստել է, որ տնտեսությունն այս վիճակի է հասել ու հիմա այդ տնտեսությունը քննադատում է:
Բախշյանի խոսքով՝ «Ժառանգությունը» միասնական շտաբի փաստաթղթի տակ չի ստորագրելու:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը