Բինգյոլում PKK-ի երկու մարտիկ է զոհվել
Թուրքիա
Թուրքիայի Բինգյոլի (Բյուրակն) կենտրոնին մոտ գտնվող Էլմայը գյուղում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուղի քուրուջուների (պահապան) միջև օգոստոսի 10-ի գիշերը բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բախման հետևանքով երկու քուրդ զինյալ սպանվել է: Եվս երկուսին հնարավոր է եղել բռնել: Քանի որ բռնված քուրդ զինյալներից մեկը վիրավոր է եղել, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ ուժաղացնելով բուժհաստատության շուրջ հսկողությունը: PKK-ի մյուս մարտիկին սկսել են հարցաքննել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)