Լյովա Խաչատրյանը պնդում է, որ Գոհար Վեզիրյանի պաստառները չի պատռել
Հասարակություն
Թիվ 12 ընտրատարածքում ԲՀԿ-ից մեծամասնականով առաջադրված Լյովա Խաչատրյանի կարծիքով՝ իրենց ընտրատարածքից խորհրդարան կանցնեն ինքը և «Ժառանգություն» խմբակցության անդամ, գործող պատգամավոր Անահիտ Բախշյանը: Հարցին, թե ո՞ւմ է իրեն մրցակից համարում, չպատասխանեց՝ ասելով, թե չի ուզում ոչ ոքի «ռեկլամ անի»:
Անդրադառնալով նույն ընտրատարածքում առաջադրված լրագրող Գոհար Վեզիրյանի այն մեղադրանքներին, թե Խաչատրյանի կողմնակիցները պոկում են իր պաստառները, ասաց. «Դրա իմաստը չկա: Իմն էլ են պատռում: Հույսը դնել, որ պաստառներով կարելի է ընտրվել, աբսուրդ է»:
Իսկ այն հարցին, թե ինչու չի ընդունում Գոհար Վեզիրյանի բանավեճի հրավերը, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Բանավեճի հրավերը չընդունեցի, որովհետև մինչ քարոզարշավի սկսելը «Չորրորդ ինքնիշխանությունում» ուրիշի անվան տակ սև փիառ արվեց, ինչը ես մարդկային առումով չեմ ընդունում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը