Իրաքում ահաբեկչական հարձակումներից 45 մարդ է զոհվել
Մերձավոր Արևելք
Իրաքում ավելի քան 45 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ էլ վիրավորվել են երեք պայթյունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել օգոստոսի 10-ի երեկոյան, Իրաքի հյուսիս-արևելքում գտնվող Դիյալա նահանգի Բակուբա քաղաքի բնակելի թաղամասերում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ոստիկանությունը տեղեկացրել է, որ մահապարտ-ահաբեկիչը ականապատ մեքենան պայթեցրել է Հուիդար շրջանի շուկայի մոտ: Պայթյուններից 35 մարդ է զոհվել, ևս 72-ը վիրավորվել է, մյուս պայթյունը որոտացել է Քանան շրջանում, որի հետևանքով 7 մարդ է զոհվել, ևս 35-ը վիրավորվել են, իսկ երրորդը պայթյունը որոտացել է Ուասբա շրջանում՝ խլելով նվազագույնը 3 մարդու կյանք:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան