Հագուստն ազդում է մարդու հոգեվիճակի վրա
Աշխարհ
ԱՄՆ Հյուսիս-արևմտյան համալսարանի մասնագետները պնդում են, որ գեղեցիկ հագուստի միջոցով, բացի շրջապատի վրա լավ տպավորություն թողնելուց, կարելի է բարձրացնել սեփական անձի ինքնագնահատականը: Այսինքն, սեփական անձի ընկալումը որոշակի չափով կախված է մեր զգեստապահարանից: Վերոնշյալ համալսարանում նույնիսկ օգտագործվում է enclothed cognition հատուկ տերմինը, որը նշանակում է «հագուստի ուսումնասիրություն»
«Մեր ուսումնասիրության առարկան հագուստն է և այն, թե ինչ ազդեցություն է թողնում այս կամ այն հագուստը մեր աշխարհընկալման և վարքագծի վրա»,- ասել է գիտնական Ադամ Գալինսկին (Adam Galinsky):
Այս դատողությունները գիտնականները փորձարկել են իրական մարդկանց վրա: Փորձի մասնակիցներին բաժանել են սպիտակ հանդերձանք` ներկայացնելով այն իբրև «բժշկի խալաթ»: Հագնելով «բժշկի խալաթները» մարդիկ սկսել են ավելի ուշադիր և պատասխանատու պահել իրենց: Իսկ երբ մասնակիցները հագել են երևակայական արվեստագետ-նկարչի հանդերձանք, նրանք սկսել են դրսևորել իրենց ստեղծագործական ունակությունները, գրում է Meddaily.ru-ն:
Այժմ հետազոտողները փորձում են պարզել` մարդու վրա ինչ հոգեբանական ազդեցություն է թողնում ամենօրյա հագուստը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ