Սերժ Սարգսյանի շնորհավորել է եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ
Հասարակություն
Սերժ Սագրսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա' Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Ժողովրդական այս պայծառ տոնը գեղեցիկ առիթ է կիսելու միմյանց ուրախությունը, անկեղծ բարեմաղթանքի խոսքեր հղելու մեր ընկերներին ու բարեկամներին, Հայաստանի եզդիական համայնքի բոլոր ներկայացուցիչներին:
Համոզված եմ, որ հայերի և եզդիների միջև առկա ջերմ հարաբերություններն այս նոր տարում ավելի են ամրանալու և խորանալու, մանավանդ որ նրանք բռնել են դարերի քննությունը: Հայաստանի իշխանությունները պատասխանատու են հանրապետության բոլոր քաղաքացիների առջև, բայց մենք առանձնահատուկ պատասխանատվություն ենք զգում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ուշադրություն և հոգածություն նրանց խնդիրների նկատմամբ՝ ահա մեր սկզբունքը:
Կրկին շնորհավորելով Մալաքե Թաուսի տոնի առթիվ՝ մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի եզդիական համայնքի համար լինի լիության ու առատության տարի, հաջողությունների և երջանկության տարի»,- ասված է նախագահականի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը