Պորտլենդի օդանավակայանում ձերբակալվել է լրիվ մերկ ուղևորը
ԱՄՆ
Պորտլենդի (Օրեգոն նահանգ) միջազգային օդանավակայանում 49-ամյա տղամարդը ամբողջովին մերկացել է ի նշան օդանավակայանների անցակետերում ստուգումների դեմ բողոքի, ինչից հետո տղամարդն անմիջապես ձերբակալվել է, հաղորդում է The Oregonian-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 17-ի երեկոյան։ Ջոն Բրենանն իր բողոքի ակցիան արել է անցակետում ստուգման ժամանակ։ Վերջինիս դեմ հասարակական կարգը խախտելու և չափահաս մարդուն անվայել պահվածք դրսևորելու մասով մեղադրանք է առաջադրվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)