Բինգյոլում PKK-ն թուրք սպայի է սպանել
Թուրքիա
Թուրքիայի Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Գենչ գավառում երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) կողմից հերթական հարձակումն է տեղի ունեցել երկրի ուժային կառույցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Քուրդ զինյալների կողմից հեռվից գործի դրված ինքնաշեն նռնակի պայթյունի հետևանքով մեկ թուրք սպա է զոհվել: Բինգյոլի նահանգապետարանի կողմից արած հայտարարության մեջ նշվել է, որ իրենք աշխատանքներ են սկսել մեղավորներին հայտնաբերելու նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)