FEMEN–ի ակտիվիստուհին խոսել է իրենց հովանավորների մասին (տեսանյութ)
Աշխարհ
Ուկրաինացի լրագրողները հարցրել են FEMEN շարժման ակտիվիստուհի Ալեքսանդրա Շևչենկոյին, թե ով է հովանավորում շարժման ակտվիստների՝ աշխարհով մեկ ուղևորությունները, որտեղ նրանք բողոքի տարբեր ակցիաներ են անցկացնում։ Սակայն լրագրողներին չի հաջողվել Շևչենկոյից հստակ պատասխան ստանալ, հաղորդում է Росбалт–ը։
«Մենք, իսկապես, շատ ուղևորություններ ենք ունենում եվրոպական տարբեր երկրներում։ Եվ մենք դա իրականացնում ենք կանացի համերաշխության հաշվին։ Օրինակ, մեզ Թուրքիա հրավիրել էր կանացի ներքնազգեստ արտադրող «Sven» ապրանքանիշի տնօրինությունը։ Այդ ապրանքանիշի սեփականատերը ցանկանում է օգնել մեզ։ Նա արդեն FEMEN–ի լոգոտիպով մի քանի հարյուր հազար վերնաշապիկ է արտադրել և վաճառքի հանել Եվրոպայի և Թուրքիայի իրենց ֆիրմային խանութներում... Մեզ Միլանում և Փարիզում հարցազրույցի են հրավիրում։ Մենք կմեկնենք այնտեղ հարցազրույցի և ձեռքի հետ էլ ակցիա կանցկացնենք», – նշել է շարժման ակտիվիստուհին։
Հիմնական հովանավորի անունն Ալեքսանդրան չի նշել, միայն ասել է, որ դրանք այն մարդիկ են, որոնք գնում են շարժման վերաբերյալ արտադրվող տարբեր իրեր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ