Լեզվաբանական համալսարանի ուսանողները Կառավարության շենքի մոտ ցույց են անում՝ ի պաշտպանություն Զոլյանի
Հասարակություն
Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի մի շարք ուսանողներ հավաքվել էին Կրթության և գիտության նախարարության շենքի մոտ՝ կրթության նախարար Արմեն Աշոտյանից պահանջելով չեղյալ համարել նախարարի՝ ռեկտոր Սուրեն Զոլյանին ազատելու որոշումը: Նախարարն այդպես էլ չհայտնվեց:
Ուսանողները պահանջում են վարչապետ Տիգրան Սարգսյանից իջնել ներքև: Մի քանի ուսանողներ բարձրացել են վերև՝ վարչապետին ներկայացնելու խնդիրը: Այս պահին շարունակվում է ցույցը Կառավարության շենքի մոտ: Վարչապետը համաձայնել է ընդունել մի քանի ուսանողների: Այժմ նրանք վարչապետին են ներկայացնում խնդիրը և առայժմ Կառավարության շենքից դուրս չեն եկել: Նրանք վանկարկում են՝ «Ազա՛տ, անկա՛խ Բրյուսով», «Չկա Զոլյան, չկանք մենք»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը