Արմեն Աշոտյանը վաղը կհանդիպի Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներին
Հասարակություն
Քիչ առաջ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դուրս եկան Կառավարության շենքից: Նրանց փոխանցմամբ՝ այնտեղ էր նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա խոստացել է վաղը, ժամը 15-ին հանդիպել համալսարանի ուսանողների հետ ու պարզաբանել հարցն ու պատասխանել բոլոր հարցերին: Վարչապետը չի գալու, քանի որ վաղը կառավարության նիստն է:
Նշենք, որ ուսանողները նախ հավաքվել էին կրթության և գիտության նախարարության շենքի մոտ, սակայն կրթության նախարար Արմե Աշոտյանն այդպես էլ ներքև չէր իջել:
Այժմ ուսանողները երթով շարժվում են դեպի ԵՊԼՀ: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ նախօրեին ստորագրած հրամանով համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը