Ալիևն արդեն որդեգրել է հարեմների պարուհիների հոգեբանությունը և բնավորությունը. Խաչիկ Ասրյան
Հասարակություն
Օրեր առաջ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանը հայտարարություն էր տարածել՝ Իլհամ Ալիևից պահանջելով 5 օրվա ընթացքում ներողություն խնդրել հայ ժողովրդից՝ «ֆաշիստներ», «օկուպանտներ» անվանելու համար: Հակառակ դեպքում հաջորդ 5 օրվա ընթացքում ադրբեջանցիների ղեկավար ոհմակի «ֆյուրեր» Իլհամ Ալիևը Հայաստանին պետք է հայտարարի պատերազմ:
Հայտարարությունից անցել է արդեն բավական ժամանակ և Լուրեր.com-ի այն հարցին, թե «քանի որ «ֆյուրեր» Ալիևը պատերազմ չի հայտարարել Հայաստանին, հնարավո՞ր է «Հայոց Արծիվներ»–ը պատերազմ հայտարարեն Ադրբեջանին», Խաչիկ Ասրյանը պատասխանեց. ««Հայոց արծիվներ»–ը՝ ի դեմս ինձ, շատ կոշտ արձագանքեց Ալիևի այդ հայտարարություններին և 5 օր ժամանակ տվեց, որպեսզի նա այդ բառերի համար ներողություն խնդրի հայ ժողովրդից, եթե հինգ օրվա մեջ նա ներողություն չխնդրի, ուրեմն ցույց է տալիս, որ շատ ուժեղ, «դուխով» տղա է և եթե ուժեղ, «դուխով» տղա է՝ հաջորդ հինգ օրվա մեջ նա պետք է պատերազմ հայտարարի Հայաստանին: Հաշվի առնելով նաև նրա ամենշաբաթյա, ամենօրյա ռազմատենչ հայտարարությունները, եթե այդ հինգ օրվա մեջ էլ պատերազմ չհայտարարի, և՛ իմ, և՛ երկիր մոլորակի ժողովրդի համար նա կդառնա ադրբեջանական հարեմների պարուհիների պես: Այս պահին արդեն լրացել է 10 (5+5) օրը, և նա արդեն որդեգրել է հարեմների պարուհիների հոգեբանությունը և բնավորությունը: Իհարկե մենք չենք հայտարարի պատերազմ Ադրբեջանին: «Հայոց Արծիվներ»–ը հայրենասիրական կազմակերպություն է: Իմ հայտարարության մեջ այդ պատերազմը ոչ թե մեր կողմից պետք է լիներ, այլ նրա կողմից՝ հաշվի առնելով նրա կերպարը, նրա ամենօրյա, ամենշաբաթյա հոխորտացող ռազմատենչ հայտարարությունները», - նշեց Խաչիկ Ասրյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը