ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց Մանթաշևներին
Հասարակություն
Ապրիլի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռ Ալեքսանդր Մանթաշևին և վերջինիս որդուն' Միքայել Մանթաշևին:
Ողջունելով հյուրերին' նախարար Հ.Հակոբյանն անդրադարձավ հայ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի հայանպաստ գործունեությանը' ընդգծելով նրա ազգանվեր ձեռնարկները կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:
Ալ.Մանթաշևը երկար տարիներ ապրել է Մոսկվայում, եղել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպանության առևտրային ներկայացուցիչը: Այժմ նա ապրում է Ֆրանսիայում, ակտիվ մասնակցում հայապահպանական ձեռնարկներին:
Հայաստանում և Սփյուռքում բարեգործական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների, Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գործուն կապերն ամրապնդելու համար Հ.Հակոբյանը Ալեքսանդր Մանթաշևին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը