Անջելինա Ջոլին նոր պաշտոն է ստանձնել ՄԱԿ–ում
ԱՄՆ
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, «Օսկար»–ի դափնեկիր Անջելինա Ջոլին նշանակվել է ՄԱԿ–ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշայի հատուկ ներկայացուցիչը, գրում է Huffington Post–ը։
Գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտարարել է, որ Անջելինա Ջոլին համաձայնել է ստանձնել ընդլայնված մանդատով նոր պաշտոնը՝ փախստականների և տեղահանվածների իրավունքները պաշտպանելուն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու նպատակով։ Փախստականների հարցով որպես ՄԱԿ–ի բարի կամքի դեսպան՝ հոլիվուդյան դերասանուհին տաս տարիների ընթացքում ավելի քան 40 այցելություններ է կատարել աշխարհի ամենաթեժ կետեր, դարձել փախստականների և նրանց իրավունքների պաշտպանության անկեղծ ջատագով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)