Մեր նպատակն է՝ ժողովրդին վերադարձնել հավատն իշխանության նկատմամբ. «Միավորված հայեր» կուսակցություն
Հասարակություն
«Եթե մենք դիտարկենք մեր հանրապետության քաղաքական դաշտը, ապա կտեսնենք, որ այն բաժանված է երկու ուժերի միջև՝ իշխանամետ և ընդդիմադիր», - երեկ Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հաղորդման ժամանակ ասաց «Միավորված հայեր» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ թե՛ իշխանամետ և թե՛ ընդդիմադիր ուժերն ունեն մեկ նպատակ՝ գալ իշխանության և իշխանության գալու դեպքում առաջին հերթին լուծել իրենց անձնական, շահադիտական հարցերը, այլ ոչ թե հարցեր, որոնք բխում են ժողովրդի կամ պետության շահերից:
«Նրանք հանդես են գալիս որպես իշխանամետ և ընդդիմադիր ուժեր, այլ ոչ թե պետականամետ ուժեր: Մեր նպատակը, 2000թ. սկսած, միայն ու միայն մեկն ենք համարում, որպեսզի կարողանանք մեր ժողովրդին վերադարձնել հավատն իշխանության նկատմամբ, հավատը պետության նկատմամբ: Դրա համար էլ երրորդ ուժ է եկել քաղաքական ասպարեզ», - նշեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իրենց համար հարկավոր է՝ ստեղծել օրենքի և առաջին հերթին իրավունքի գերիշխանություն, որովհետև որոշակի տարբերություն կա օրենքի և իրավունքի գերիշխանության միջև: «Հարցը նրանում է, որ այն ուժերը, որոնք գտնվում էին ԱԺ-ում, նրանք կարողացել են ստեղծել այնպիսի օրենքներ, որոնք որ հատկապես ծառայում են իրենց շահերին, այլ ոչ թե ժողովրդի շահերին», - ասաց Հովհաննես Հովհաննսիյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը