Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժանքներ կանցկացնեն
Թուրքիա
Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմաօդային ուժերը TurAz Qartalı – 2015 կոչված համատեղ մարտավարական զորավարժանքներ կանցկացնեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Զինավարժանքները կանցկացվեն օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 18-ը: Զինավարժանքներին կմասնակցեն Ադրբեջանի եւ Թուրքիայի օդուժի 30-ից ավելի ավիացիոն միջոցներ, այդ թվում' Mig-29, F-16 կործանիչներ, Սու-25, F-4E ռամբակոծիչներ, C-130 Herkules տրանսպորտային ինքնաթիռներ, Mi-35, Mi-17 մարտական ինքնաթիռնբեր եւ Sikorski UH-60 տրանսպորտա-մարտական ինքնաթիռներ, Cougar AS532 որոնողական-փրկարար ուղղաթիռներ:
Նշվում է, որ զորավարժանքների ժամանակ ծրագրվում է ուսումնասիրել երկու երկրների օդուժերի համատեղ գործունեության հնարավորությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)