Թուրքիայում հակահայկական ցույցի 9-ը մասնակիցներ են ձերբակալվել
Թուրքիա
Ստամբուլի ոստիկանությունն այսօր 9-ը մարդ է ձերբակալել՝ փետրվարին անցկացված հակահայկական բողոքի ցույցերի հետ կապ ունենալու մեղադրանքով, հաղորդում է Hurriyet Daily News–ը։
Փետրվարի 26–ին անցկացված հակահայկական բողոքի ցույցի ընթացքում հնչել են ռասիստական հակահայկական կոչեր, ինչի պատճառով էլ տեղի ոստիկանությունը հետաքննություն է սկսել միջադեպի հետ կապված։
Ձերբակալված 9 անձանցից 2-ը կանայք են, որոնք հակահայկական և ռասիստական անվայել կոչերով պաստառներով մասնակցել են ցույցին։ Նրանք ոստիկանությանը տեղեկացրել են, որ իրենք ցույցի ժամանակ այդ պաստառները ստացել են անծանոթ անձանցից։ Հարցաքննությունից հետո ոստիկանությունն ազատ է արձակել ձերբակալվածներին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)