ԱԻՄ-ը դեռ վերջնական չի որոշել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում պետք է սատարի
Հասարակություն
ԱԻՄ-ը դեռ վերջնական չի որոշել՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ում պետք է սատարի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
«Ես մի քանի օր առաջ հիշեցի Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից մեկի խոսքերը, որն ասել էր 1996-ին՝ «հաջորդ խորհրդարանում ոչ մի ՀՀՇ-ական չպետք է լինի»: Երկու օր առաջ ես լսեցի ՀԱԿ առաջնորդին: Ինձ դուր է գալիս Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, բայց այդ թիմը որևէ դրական բան չի կարող բերել, քանի որ այնտեղ արժեքային որևէ բան չկա»,– ասաց Հայրիկյանը և հավելեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հուսահատության կոչ է՝ թե Հայրիկյանը ժամանակին երգել է իր համար:
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ Հայրիկյանն ասաց, որ բավականին առողջ քայլեր են կատարվում, օրինակ այն, որ վստահված անձինք կարող են նկարահանել ընտրական գործընթացը և ավելացրեց նաև, որ ինքն ունի տագնապ, որի մասին սակայն այսօր խոսել չցանկացավ:
«Մարդիկ սպասում են ընտրությունների: Կարող եմ ենթադրել մի բան. մարդիկ ինչ-որ հույսեր կապում են սրանց հետ»,-ասաց Հայրիկյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը