Զինվորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Հասարակություն
Այսօր՝ ժամը 13:20-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մարմնական վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի դիակը, մեկ այլ զինծառայող ստացել է հրազենային վիրավորում:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Վիրավոր զինծառայողը վիրահատվել է, եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, Տավուշի մարզի Չինարի գյուղում տեղակայված «Մեհրաբներ» հենակետում հրազենային վնասվածքից մահացել է 22-ամյա ժամկետային զինծառայող Զորիկ Մերուժանի Մարգարյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը