«Երկիր». ՀՀԿ-ն պատրաստվում է 300-500 ԱՄՆ դոլարով կաշառել մրցակից կուսակցությունների հանձնաժողովների անդամներին
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով ՀՀԿ-ն պատրաստվում է ընտրությունների օրը 300-500 ԱՄՆ դոլարով «դժվարանցանելի» ընտրատեղամասերում կաշառել մրցակից կուսակցությունների հանձնաժողովների անդամներին: Թերթին հասած լուրերի համաձայն՝ որոշ ՀՀԿ-ականներ էլ նախընտրում են դրա համար նախատեսված գումարը «տակով անել» և սեփական լծակներն օգտագործել՝ հանձնաժողովի անդամներին վախեցնել, աշխատանքից ազատելու սպառնալիքով հասնել ուզածին:
ՀՀԿ-ում, սակայն, ոչ բոլորն են լծվել նախընտրական աշխատանքներին: Համամասնական ցուցակից դժգոհողները իրականության հետ դեռ չեն համակերպվել: Թերթի տեղեկություններով, ընտրություններից հետո լուրջ արտահոսք է սպասվում ՀՀԿ-ից: Իսկ այս ընթացքում դժգոհ հանրապետականները ձայն չեն հանում, մրցակիցների դեմ էլ պայքար չեն մղում, ի՞նչ իմանաս, գուցե վաղը պետք լինի դառնալ այլ կուսակցության անդամ, մանավանդ դրա փորձն արդեն ունեն:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ