«Ժողովուրդ». Մինչ Ծառուկյանի ժամանումը Արթիկ և Մարալիկ, երկու համայնքներն էլ հոսանքազրկվել էին
Հայկական Մամուլ
Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խումբը քարոզարշավի շրջանակներում մեկնել էր Շիրակի մարզի Արթիկ և Մարալիկ համայնքներ: Մինչ նրա ժամանումը, երկու քաղաքներն էլ հոսանքազրկվել էին: «Ժողովուրդ»-ին Արթիկից հայտնել են, որ քաղաքների լույսերն անջատելու հրահանգը տրվել էր «Հայէլցանցեր» ընկերության գլխավոր տնօրենի՝ իրացման գծով տեղակալ Աշոտ Թոխունցի կողմից, որի հետ երեկ առավոտյան, հանդիպել էր Աժ պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանը: Թեև վերջինս համարվում է Հանրապետական կուսակցության թեկնածուն, այնուամենայնիվ, շատ ՀՀԿ-ականներ շտապել են ԲՀԿ-ականների մոտ արդարանալ, թե լույսերն անջատելու մտահղացումը եղել է Վարագյանինը, իրենք որևէ առնչություն չունեն: Հավանաբար սա է եղել պատճառը, որ մինչ ԲՀԿ նախագահի ելույթը, «լույսերը տվել են»: Թերթը տեղեկացել է, որ երեկ հետաքրքիր զուգադիպությամբ հենց ԲՀԿ քարոզարշավի ժամանակ Արթիկի ու Մարալիկի դպրոցների, մանկապարտեզների մեծ մասում տարբեր բնույթի ժողովներ են հրավիրվել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ