«Չորրորդ ինքնիշխանություն». Օլիգարխին հանձնարարել են ֆինանսավորել
Հայկական Մամուլ
«Սերժ Սարգսյանը շարունակում է քաղաքական դաշտում մոռացված գործիչների հետ բանակցություններ վարել՝ նրանց ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես՝ այս պահին դեռևս Սերժ Սարգսյանը ձեռք չի քաշել այդ մտքից, չնայած որ ՀՀԿ շարքերում այս հարցում լուռ, բայց մեծ դիմադրություն կա:
Բանն այն է, որ ՀՀԿ-ում էլ առանձնապես չեն սիրում «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանին, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, ՀՔԴՄ առաջնորդ Խոսրով Հարությունյանին, ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանին: Հենց նրանց է Սերժ Սարգսյանը ցանկանում ՀՀԿ ցուցակով մանդատի տեր դարձնել: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակների իրականացման համար՝ դժվար է կռահել: Ի դեպ՝ այս ցանկում չի շրջանառվում ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանի անունը: Խնդիրն այն է, որ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը պատվիրել է ղարաբաղյան ծագում ունեցող օլիգարխներից մեկին ֆինանսավորել ԱԺՄ-ին և պահանջված մեծ գումարները ծախսել, որպեսզի ԱԺՄ-ն կարողանա որպես առանձին քաղաքական ուժ մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Օլիգարխի անունը մեզ հայտնի է, առայժմ չենք հրապարակում այն՝ առաջիկայում կոնկրետ իրավիճակով փաստելու նրա մասնակցությունը Սերժ Սարգսյանի այս անհասկանալի պրոյեկտին»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ