«Երկիր». Ղարաբաղում պատերազմի պատրվակով անձնագրեր են հավաքում
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ն շարունակում է անձնագրեր հավաքել և տվյալներ գրանցել Երևանում, ինչպես նաև Հայաստանի մի շարք մարզերում: «Երկրին»-ին հայտնի է դարձել, որ այս օրերին ՀՀԿ-ն ակտիվորեն անձնագրեր է հավաքում Արմավիրի մարզում: Մարզի Դալարիկ գյուղի բնակիչներից մեկը երեկ զանգահարել է խմբագրություն և երկյուղած հետաքրքրվել, թե ճիշտ է, որ «Ղարաբաղում վիճակը լավ չի»:
Երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե որտեղի՞ց նման տեղեկություն, բնակիչը նախ խնդրել է, որ իր հարցի պատասխանը տան՝ որդին Ղարաբաղում է ծառայում:
Պարզվում է՝ նման լուրերի հեղինակը իշխող Հանրապետականն է: Անձնագրեր հավաքելու համար ՀՀԿ-ականները դիմում են ամեն քայլի: Բնակիչը պատմեց, որ իրենցից պահանջել են անձնագրերը ներկայացնելով, թե «երկրից չբացակայելու հաշվառում են իրականացնում, քանի որ Ղարաբաղում վիճակը լավ չէ, պատերազմ է սկսվում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ