«Հայկական ժամանակ». «Լֆիկի մարդիկ» փորձել են արգելակել Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը
Հայկական Մամուլ
Հայ ազգային կոնգրեսի անդամ, Երևանի թիվ 7 ընտրատարածքում Աժ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր նախընտրական այցերը թիվ 7 ընտրատարածքում, որի ժամանակ հասցեական նամակներ է բաժանում ընտրողներին:
Երեկ նույնպես՝ Շերամի փողոցի բակերից մեկում «Լֆիկի մարդիկ» փորձել են արգելակել քարոզարշավը, ինչը չի ստացվել, և Փաշինյանը մոտ մեկու-կես ժամ երթ է արել Շերամի 87,89,93,95,97,99 շենքերի բակերում: Դրանից հետո Փաշինյանն այցելել է Սիլիկյան թաղամաս, և նրա թիմի տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես շուրջ 60 ավտոմեքենաներով տարեց կանայք և երիտասարդ տղամարդիկ են տեղափոխվում քարոզչությունը խոչընդոտելու: Կանանցից ոմանց ձեռքին եղել են թափանցիկ տոպրակներ, որոնց մեջ՝ երկուական խաչապուրի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ