Սիրիայի իշխանությունները խախտել են Անանի ծրագիրը. ՄԱԿ
Մերձավոր Արևելք
Սիրիայի իշխանությունները չեն պահում խոստումն առ այն, ըստ որի պետք է անհապաղ դադարեցնեին բռնությունները ցուցարարների նկատմամբ, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։
Նրա խոսքերով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դուրս չի բերել զորքերը երկրի բոլոր քաղաքներից, ուստի խախտել է ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը։
«Սակայն հնարավորություն դեռ կա ստեղծված իրավիճակից դուրս գալու և այն բարելավելու համար»,- ասել է Բան Կի Մունը։
Դա անելու համար անհրաժեշտ է որպեսզի ՄԱԿ-ի դիտորդներն այնտեղ մնան մինչև երեք ամիս և մեծացնել նրանց թիվը՝ հասցնելով մինչև 300–ի։
Նախկինում Դամասկոսը համաձայնել էր ընդունել ՄԱԿ–ի մինչև 250 աշխատակիցների, հաղորդում է BBC–ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)