ԱՄՆ հատուկ ծառայության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից սեքս սկանդալում հայտնվելուց հետո
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունն ապահովող հատուկ ծառայության աշխատակիցներից երեքը ազատվել են աշխտանքից սեքս սկանդալում հայտնվելուց հետո, հաղորդում է Reuters–ը՝ հղում անելով հատուկ ծառայության տարածած հաղորդագրությունը։
Աշխատակիցներից մեկը, որը ղեկավար պաշտոն է զբաղեցնում, ուղարկվել է թոշակի, երկրորդ աշխատակիցը, որը որևէ ղեկավար պաշտոն չի զբավեցնում հատուկ ծառայությունում, ուղղակի հեռացվել է աշխատանքից, իսկ երրորդ աշխատակիցն աշխատանքից ազատվելու ինքնակամ դիմում է ներկայացրել։ Հատուկ ծառայությունից դուրս եկող երեք աշխատակիցների անունները գաղտնի է պահվում։ Միևնույն ժամանակ, չի նշվում, թե երբ են պաշտոնապես հեռացվելու աշխտակիցները։
Հիշեցնենք, որ Բարաք Օբամայի անվտանգությունում աշխատող հատուկ ծառայության 11 աշխատակիցներ, որոնք գործուղղվել էին Կոլումբիա նախագահի անվտանգությունը ապահովելու նպատակով հայնվել էին սեքս սկանդալի մեջ, ինչի պատճառով հետ էին կանչվել, մինչ Օբամայի այդ երկիր ժամանելը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)