Նաև դիտորդներին կներգրավվենք այս հարցում, որ ճանապարհները չփակեն. Արամ Մանուկյան
Հասարակություն
Ապրիլի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որի մասին իր մարզային հանդիպումների ընթացքում ՀԱԿ–ը տեղեկացնում էր միտինգի մասնակցող բնակիչներին։ Լուրեր.com-ի թղթակիցը ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվում լուծել ճանապարհների հարցը, չէ՞ որ մարզերի բնակչության մասնակցությւոնը հանրահավաքներին անհնար է դառնում փակ ճանապարհների պատճառով։
«Ինչպես միշտ՝ շատ ցանկացողը տեղ հասնում է։ Բացի այդ կունենանք արդեն արձանագրող խմբեր, և շատ լավ է, որ կան միջազգային դիտորդներ։ Կարծում եմ՝ նաև դիտորդներին կներգրավվենք այս հարցում, որ ճանապարհները չփակեն», – հարցին ի պատասխան՝ ասաց նա։
Անդրադառնալով դիտորդական առաքելություններին՝ Մանուկյանը նշեց, որ առայժմ նրանք ակտիվ աշխատում են.«Ես ուղիղ կապի մեջ եմ նրանց հետ, անընդհատ ինֆորմացիա մեզանից ստանում են, դեռ որևէ բացասական բան չեմ կարող ասել, վերջում կտեսնենք»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը