Հնդկաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել
Աշխարհ
Հնդկաստանն այսօր միջմայրցամաքային բալիստիկ Agni-V հրթիռ է փորձարկել, որն ի վիճակի է իր վրա կրել մինչև մեկ տոննա քաշով միջուկային մարտագլխիկ, հաղորդում է France-Presse–ը։
Հրթիռի հեռահարությունը կազմում է ավելի քան 5000 կմ։ Այն մեկնարկվել է այսօր առավոտյան ժամը 08:05 (տեղական ժամանակով 6:35) Օրիսա նահանգի տիեզերակայանի մեկնարկային հրապարակից։
Agni-V հրթիռը համարվում է երեք մասից բաղկացած ծանր վառելիքով աշխատող բալիստիկ հրթիռ՝ սռեղծված Agni-III հրթիռի վրա։ Սա առաջին հնդկական բալիստիկ հրթիռի մեկնարկն է։
Agni-V հրթիռի փորձարկումը մի քանի անգամ հետաձգվել է։ Ամենասկզբում նոր հրթիռի մեկանրկումը նախատեսված էր 2010–ինն այնուհետև այն հետաձգվեց մինչև 2011 թվականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ