Այն քաղաքացին, որը կնկարի բջջայինով իր քվեարկությունը, ենթարկվելու է քրեական պատասխանատվության. Նաիրա Զոհրաբյան
Հասարակություն
ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը, երեկ Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հաղորդման ժամանակ նշեց, որ իրենք այժմ մի շատ կարևոր նախաձեռնություն են քննարկում` կապված այն բանի հետ, որ ընտրողներին պարտադրելու են նկարել իրենց կատարած քվեարկությունը:
«Մենք շատ կարևոր նախաձեռնություն ենք քննարկում: Գիտեք, որ հանրության մեջ շատ մեծ մտավախություն կա, և դա ընտրակեղծիքների մի թևն է լինելու: Այդպիսի քաղաքական լրջագույն վերլուծություններ կան, որ ընտրողին պարտադրվելու է, որպեսզի բջջայինով նկարի իր քվեարկությունը, այնուհետև ցույց տա այն համապատասխան պատվիրատուին և ստանա իր հասանելիք ընտրակաշառքը: Մենք հիմա քննարկում ենք այս լրջագույն խնդիրը, որպեսզի համապատասխան պաշտոնյաների կողմից հստակ ամեն օր բոլոր հեռուստաեթերներով հնչի պարզաբանում, որ այն քաղաքացին, որը կնկարի բջջայինով իր քվեարկությունը, անպայմանորեն հենց տվյալ քաղաքացին է ենթարկվելու քրեական պատասխանատվության, որովհետև ընտրությունները գաղտնի են, ընտրությունների գաղտնիությունը որևէ մեկը իրավունք չունի բացահայտելու, և դա արդեն ընտրական օրենսգրքով և, բնականաբար, նաև քրեական օրենսգրքով կհամարվի քրեական հանցագործություն, ուստի օգտվելով առիթից ես ուզում եմ դիմել ՀՀ քաղաքացիներին, հատկապես մարզային համայնքներում ապրող մեր համերկրացիներին, որովհետև շատ դեպքերում տարբեր կալիբրի գյուղապետեր, մարզպետներ ուղղակիորեն փորձում են մանիպուլյացիաների ենթարկել այս մարդկանց օրենքի չիմացությունը և նրանց պարտադրել բջջայինով նկարել իրենց քվեարկությունը: Նաև ասեմ, որ ԲՀԿ-ն հետամուտ է լինելու, դուք գիտեք, որ մենք բոլոր ընտրատեղամասերում տեղադրելու ենք տեսախցիկներ և ցանկացած նման դեպքի առկայության դեպքում քրեական պատասխանատվության ենթարկվելու է ոչ թէ պատվիրատուն, այլ այն քաղաքացին, որը կնկարի իր կատարած քվեարկությունը», - նշեց Նաիրա Զոհրաբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը